Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից

Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից
21.07.2026 | 12:27

Հարգելի հայրենակիցներ:

Հուսով եմ՝ մասամբ տեղյակ եք, որ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀՀ 15 քաղաքացիների նկատմամբ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը։

Այդ դատական գործընթացն ուղղված չէ միայն այս 15 անձի դեմ, այլ նաև հայ ժողովրդի անցյալի և ներկայի, քանի որ, ըստ մեղադրանքի և դատավճռի, այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։

Իհարկե, այս բոլոր շինծու և կեղծ մեղադրանքների մասով ես և իմ գործընկերները դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը՝ թույլ չտալով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդին ու հայոց պետականությունը։

Այս պահին խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին։ Մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկը՝ այդ երկրի Քրեական օրենսգրքի 100.1 և 100.2 հոդվածների համաձայն, վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորմանն ու նախապատրաստմանը։ Չնայած մեր ներկայացրած բոլոր անհերքելի ապացույցներին, քանի որ դուք եղել եք ՀՀ վարչապետն ու գերագույն հրամանատարը, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների վերաբերյալ ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։

Հուսով եմ՝ ձեր նախկին գլխարկների անվանումը չի կորել։

Ակնկալում եմ ձեզանից իմանալ այստեղ գտնվողների կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պետական դիրքորոշումը։ Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ-ի շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է։

Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ,

գեներալ-մայոր

Դիտվել է՝ 4028

Մեկնաբանություններ